Ավետիք Իշխանյանն իր էջում գրում է.
Տարբեր մաստի, իրենց քաղաքական, հասարակական գործիչներ համարողները (Վիգեն Խաչատրյան, Արամ Սարգսյան, իմքայլականներ և այլոք), դեմքի «խելոք» արտահայտությամբ, հանրությանը «բացատրում» են, այպես կոչված, միջազգայնորեն կամ ԽՍՀՄ օրենքներով հայ-ադրբեջանական սահմանների անձեռնմխելիության մասին։ Այդ նույն մարդկանց համար Արցախը նույնպես եղել է «միջազգայնորեն ճանաչված» Ադրբեջանի մաս և փաստորեն նրանք են հենց եղել ավելի վտանգավոր , քան ադրբեջանա-թուրքական բացահայտ թշնամությունը։ Դեռ մի կողմ թողնենք այն, որ նույնիսկ խորհրդային հայ-ադրբեջանական սահմանները երբեք որոշակի չեն եղել և լուրջ ճշգրտումների կարիք ունեն։ Մի կողմ թողնենք նաև այն հանգամանքը, որ նոյեմբերի 9-ի չարաբաստիկ կապիտուլյացիան, որը նույնպես, միջազգային փաստաթուղթ է, կողմերին պարտավորեցնում էր մնալ զբաղեցրած դիրքերում։ Իրականում, սույն «գործիչները» բացարձակապես չունեն հայրենիքի զգացում, նրանք ապրում, մտածում են միայն ստամոքսահյութով, անձնական, օրվա շահով։ Եթե վաղը, նույն միջազգային հանրությունը Հայաստանը ճանաչի, որպես այլ պետության, օրինակ Ադրբեջանի, կամ Թուրքիայի մաս, փաստորեն նույն քայլող ստամոքսները կհամակերպվեն և կհայտարարեն․ «Դե, միջազգայնորեն այդպես է»։ Համոզված եմ, որ որևէ այլ ժողովուրդ նման «մտածող» գործիչներ չունի։
Ավետիք Իշխանյանի էջից: