13:05
Հրապարկում եմ երկու լուսանկար ճիշտ նույն օրն արված ու նույն մարզում. Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից.

«ՏԵՍԱԿՆԵՐԻ ՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ

Այսօր Իշխան Սաղաթելյանին Փաշինյանի քաղաքական պատվերով հերթական անգամ կանչել էին ինչ որ նոր հարցաքննության։ Բայց չեն կարողանում դրանք հասկանալ, որ Իշխանին անհնար է լռեցնել։ Հրապարկում եմ երկու լուսանկար ճիշտ նույն օրն արված ու նույն մարզում։

2018 թվականի սեպտեմբերի 1-ն է, Գեղարքունիքի մարզը։ Նիկոլ Փաշինյանը եկել է Գիտելիքի օրվա միջոցառման Սեւանի թիվ 3 դպրոց, բազմաթիվ թիկնապահներով, պսպղուն գույներով։ (Ի դեպ, այլ մարզ կամ բնակավայր չէր մեկնել, որ հետո արդեն ընտանիքով արագ Սեւանի մայրուղին հատեին ու հերթական օրերն անցկացնեին Սեւանի ափի իրենց կառավարական ամառանոցում)։ Իսկ այդ պահին, Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը մեկ ուրիշ դպրոցում էր, այժմ արդեն խիստ սահմանային Ծափաթաղ գյուղում ու շնորհավորում էր միջնակարգ դպրոցի միակ առաջին դասարանցի Նարինե Միրզոյանին։ Մարզպետը, որն ի պաշտոնե պետք է լիներ ՀՀ Վարչապետի կողքին իր մարզում, նախընտրել էր այդ պահին ուրախացնել սահման պահող գյուղի միակ առաջին դասարանցուն»։

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս