Կոչ եմ անում, որ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արգիշտի Քյարամյանը հրաժարական տա, հայտարարի, որ բարոյապես չի կարող աշխատել ազգադավ իշխանությունների հետ, և սկսի զբաղվել գիտությամբ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նա նաեւ հավելել է. «Օրինակ՝ գրի «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց պաշտոնի նշանակման ու պաշտոնից ազատման հիմնահարցերը ՀՀ սահմանադրական իրավունքում» վերտառությամբ մենագրությունը»: