Փաստաբան Երվանդ Վարոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Վաղը, ժամը 16.30-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում քննարկվելու է Սյունիքի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։
Ի դեպ Մանվել Փարամազյանը պատերազմի առաջին օրվանից մասնակցել է պատերազմին, ներգրավված է եղել ակտիվ մարտական գործողություններին։ Մինչ օրս Մանվել Փարամազյանը գտնվում է Հայաստանի Զինված ուժերի կազմում` N բրիգադի 5-րդ գումարտակի հրամանատարն է։ Այսօր նա ներկայացել էր Քննչական կոմիտե անմիջապես դիրքերից:
Սա քաղաքական հետապնդումից վերան գորժընթաց է արդեն, սա շարունակվող հակապետական, հակահայկական գործընթացի մաս է»։