Դերասան Վարդան Հովսեփյանը նոր գրառում է կատարել, որում անդրադարձել է մեր օրերի իրականությանը։
«Առաջ, երբ մարդիկ փռշտում էին, ասում էինք առողջություն, էսօր ասում ենք՝ հո՞ կորոնա չես։ Երբ հարազատիդ երկար ժամանակ չէիր տեսնում, կարոտում էիր ու տեսնելուց ուզում էիր ամուր գրկեիր, սեղմեիր քեզ. էսօր հարազատիցդ խուսափում ես, որ հանկարծ չվարակվես։ Երբ երեխա ժամանակ խաղում էինք բակում,ասում էինք՝ լավ, տղերք ջան, գնամ, դասերս անեմ,,կիջնեմ էլի խաղալու. էսօր երեխեքը բարձրանում են տուն, որ մտնեն դասի։ Մարդիկ իրար սրտիկներով, լայքերով ու սմայլիկներով են ընկալում, սիրում, խոսքը կարեւորում, այնինչ փեջի կողքը ժամերով շփվում էին՝ չմտածելով ինտերնետի լինելու մասին։
Սենց կարող եմ անվերջ թվարկել, բայց ուզում եմ հավատալ, որ սա ժամանակավոր բնույթ է կրում, ու մի օր անպայման կվերադառնանք իսկական ապրելուն, սիրելուն, մարդու ներկայությունը գնահատելուն՝ ոչ թե լայքերն ու դիտումները ...
Հա՜ մի բան էլ ավելացնեմ, վատ բաներն էլ են շա՜տ նայում։ Հավատ եւ սեր եմ մաղթում բոլորիս...»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա։