Ռեժիսոր Մհեր Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որում անդրադարձել է Սիսիանի եկեղեցու հոգեւորականի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ տեղի ունեցած միջադեպին։ Այն է՝ Սյունիքի մարզ այցի շրջանակում Սիսիանի քաղաքային պանթեոն այցելությունից հետո Փաշինյանը մտավ Սիսիանի եկեղեցի՝ մոմ վառելու։ Մոմ վառելուց հետո Փաշինյանը մոտեցավ եկեղեցու հոգեւորականին, փորձեց ձեռքը սեղմել, սակայն հոգեւորականը հրաժարվեց՝ ձեռքը ցուցադրաբար վերեւ բարձրացնելով։

«իմքայլականներ...

նիկոլ...

Ոստիկանություն...

Պարգև քահանայի գլխից մի մազ պակասեց` չնեղանաք», - գրել է ռեժիսորը։