Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
 
«Երևանի կործանումը կամ փրկությունը լինելու է հաջորդ պատերազմով։
Եթե երբևէ Երևանում մի իշխանություն կլինի, որ չի պատրաստվի հաջորդ պատերազմին, որում պետք է հաղթանակ տանի և որը հենց Հայաստանը կնախաձեռնի` ուրեմն դա դարձյալ դավաճանների իշխանություն է։
Չկա այլ ելք, չկա այլ տարբերակ` քան նախաձեռնողական-հարձակողական պատերազմի պատրաստվելը։ Թշնամին անպայմանորեն, անպայմանորեն, անպայմանորեն ինքն է պատրաստվում արդեն նոր հարձակման։
Նախաձեռնությունը պետք է Հայաստանինը լինի։ Հակառակ պարագայում ամեն բան կավարտվի կործանմամբ։
Այս միտքը Հայաստանում ոչ ոք չի արտահայտում։ Կա՛մ այլևս անհնար են համարում և կա՛մ վախենում են այդ մասին խոսել։
Վախենում են, որովհետև պարտվողականությունն արդեն մեյնսթրիմ է դարձել և նորմալ է ընկալվում։ Վախենում են նաև, որովհետև դեռ շատ թարմ են մեր զոհերի շիրիմները, իսկ շատերը շիրիմ անգամ դեռ չունեն։ Իսկ դա նշանակում է, որ դավաճանությունից և հիասթափությունից հետո հասարակությունը անմտորեն պատրաստ չէ նոր զոհեր տալով` առավել մեծածավալ` ցեղասպանական մասշտաբների զոհերը կանխելու գնալու գաղափարի կարևորությունը գիտակցել։
Բայց հենց շիրիմների հանգիստը և ապրողների կյանքերը պահպանելու համար է պետք լինելու դա անել։
Այսօրվա իրերի դրությամբ ամեն բան գնում է դեպի Հայաստանի և հայ ժողովրդի պատմության թատերաբեմից հեռացման։ Իսկ դրա միակ կասեցումը թշնամու չեզոքացումն է։
Մի իրավիճակում երբ մենք ենք կործանված` սա հանդուգն և խալագար միտք է թվում։ Բայց այսօրվա աշխարհում, այս տարածաշրջանում ապրում և ապրելու իրավունք են ստանում միայն ամենահանդուգններն ու ամենախելագարները։
Դրա համար ազգային իշխանություն է անհրաժեշտ։ Արտաքին քաղաքական գծի թարմացում և Հայաստանի խնդրի միջազգային իրավական հիմքերի վերհանում։
Նաև` ուժեղագույն և ազնիվ իշխանության կառավարում։
Բայց այդ ամենի առաջին քայլը զավակներ սպանածի և հետո նրանց գերեզմանները պղծածի, նրանց հողը վաճառածի շտապ և անհետաձգելի հեռացումն է։
Չկա ոչ մի ճանապարհ` առանց այդ առաջին փոքրիկ, բայց անչափ կարևոր քայլի»։