ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինձ ահազանգում են մանկավարժական կոլեկտիվներ, որոնց աշխատանքից ազատելու սպառնալիքներով ստիպում են մասնակցել թուրքի դրածո Նիկոլ Փաշինյանի վաղվա սրբապիղծ երթին։
Իրավիճակը հատկապես սուր է Երեւանի մերձակա մարզերի դպրոցներում։
Երիտթուրքերի գործի շարունակող Նիկոլի դավաճանական ոհմակը ձեր ձեռքերով ամեն կերպ փորձում է պղծել մեր հերոսների շիրիմները։
Սիրելի մանկավարժներ, դիմադրեք, ոչ մեկից մի վախեցեք։ Սրանց օրերը հաշված են, իսկ դուք դեռ բազում սերունդներ եք դաստիարակելու։
UPD: Նոր ինձ գրեցին, որ նմանատիպ իրավիճակ է նաեւ սոցապ նախարարության հիմնարկներում։
UPD 2: Նույնը, պարզվում է, նաեւ ԱԻՆ-ում է»։