Հարգելի հայրենակիցնե՛ր
Հայաստան պետությունը այս օրերին չի կարող ունենալ այլ օրակարգ, քան դավաճանի հեռացումն է ու դավաճանական պատերազմի արդյունքում զոհված, վիրավորված, անհետ կորած ու գերի ընկած անձանց խնդիրները: Իշխանական խունտան շարունակում է անամոթաբար իրեն այնպես պահել, կարծես ամեն ինչ նորմալ է, շարունակում է ընդունել ու նախագծել օրենքներ, որոնք ոչ մի կապ չունեն այս խայտառակ իրավիճակի հետ: Բայց ակնհայտ է, որ մենք այլեւս նույնը չենք ու չենք կարող լինել։ Մենք պարտավոր ենք նայել մեր շուրջը ու տեսնել այն ահռելի խնդիրները, որոնք այս սարսափելի պատերազմը առաջացրել է։
Դա նշանակում է, որ այս օրերին պետության իրավական քաղաքականությունը պետք է ուղղված լիներ այս օրհասական իրավիճակի մեղմացմանը, մարդկանց հոգսի թեթեւացմանը։ Օրինակ՝ պետք է որոշում կայացնել, որ կառավարական ամառանոցները այլեւս պետական պաշտոնյաների համար չպետք է լինեն, այլ պետք է դառնան հայրենիքի պաշտպանների վերականգնմանն ուղղված հաստատություններ։ Այս պատերազմի արդյունքում մենք ունեն շուրջ 10000 վիրավորներ ու մեկանգամյա օւնութամբ չէ, որ պետք է բավարարվենք։ Մինչդեռ այս առումով իշխող խունտան մնում է բացարձակ անադեկվատ ստեղծված իրավիճակին։ Մասնավորապես՝ հաջորդ շաբաթ սրանք մտադիր են քննարկել...... «Կուսակցությունների մասին» օրենքի նախագծի երկորոդ ընթերցումը, հենց այս պահին շրջանառում են վարչական դատարանի կողմից օրենքների դրույթների կասեցման որոշումները բողոքարկելու հնարավորությանը վերաբերող նախագիծ և այլն և այլն: Դա այն դեպքում, երբ անհետ կորածների ու նրանց ընտանիքներին աջակցելու մասին օրենքների մասով էլ այս պահին բազմաթիվ փոփոխությունների կարիք կա: Օրինակ, ՀՀ քաղաքացիական օրենսգրքում սահմանված է, որ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանով մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից երկու տարի հետո: Այսինքն, երկու տարի այդ մարդիկ պիտի սպասեն, որ սրանք օրենքով իրենց երեխեքի ողջ կամ մահացած լինելը հաստատեն: Որ հետո էլ գոնե աջակցություն ստանան պետությունից: Այսինքն, այս ու այլ կարևոր հարցերը թողած սրանք թիթեռ են նկարում:
Ես առաջարկում եմ այն օրը, երբ Ազգային Ժողով կոչված հաստատությունում, իշխանական անմեղսունակները կհրավիրեն նիստ, հավաքվել ու արտահայտել մեր բողոքի ձայնը ու թույլ չտալ քննարկել որևէ այլ հարց, քան դավաճանի հեռացումն է ու իմ նշած ու նմանատիպ այլ խնդիրները:
Խորհրդարանական խմբակցություններին էլ խնդրելու եմ, որ թույլ չտան, որ դրանք որևէ այլ բան քննարկեն, քան հիշյալ հարցն է: Որպես «Հայրենքի փրկության շարժման» խորհրդի անդամ՝ վստահ եմ, որ հաջորդ շաբաթվանից մեկնարկող գործադուլները, անհնազանդության ակցիաները ուղղված կլինեն նաև այս կարևորագույն նպատակի իրականացմանը:
Հայաստանում չկա այլ օրակարգ, քան դավաճանի գնալն է: Հայաստանում չկա այլ, օրակարգ, քան դավաճանի գործողություններից տուժած մարդկանց խնդիրները լուծելն ու նրանց հանդեպ հոգատար լինելն է։ Հայաստանում չկա այլ օրակարգ, քան հայրենիքի փրկությունն է:
ԱՆՀԵՏ կորած եւ ՎԻՐԱՎՈՐ հայրենակիցներին առնչվող որոշ հարցերի մասին
13:18 - 17.Դեկտեմբեր.2020
Առաջարկում ենք նաև
10/07/24 13:10
Կրկին կրակոցներ են հնչել․ այս անգամ Էրեբունի փողոցում
01/08/23 13:20
Ես չեմ հասկանում, թե ինչու Երևանի ընտրություններին չգնացինք միասնական «Հանրության թեկնածու»-ով
01/02/23 13:10
Թաթոյանն ու Ռիբոն քննարկել են սահմանային բնակիչների իրավունքների խախտումներին առնչվող խնդիրները
19/08/22 11:01
«Սուրմալու»-ում շարունակվում են որոնողական աշխատանքները․ որոնվում է անհետ կորած մեկ քաղաքացին
16/06/22 10:23
«Արդարադատությունը ծայրահեղ ծանր վիճակում է, դատական համակարգը հեղինակազրկվում է». «Փաստ»
18/03/22 20:31
Միրզոյանը և Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելուն վերաբերող հարցեր
30/11/20 22:00
Տղան, որ դաշնամուրը փոխարինեց զենքով. BBC-ի ռեպորտաժն անհետ կորած հայ զինծառայողի մասին
11/09/24 14:55
Որպես անհետ կորած որոնվող երիտասարդին սպանողը կալանավորվել է
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան