Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Տելեգրամի ալիքներից մեկով այսօր լուսանկար և տեսանյութ է հրապարակվել, որի վերաբերյալ ադրբեջանցիները հայտարարում են, որ գերեվարել են շուրջ 100 հայ զինծառայողի:
Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարնե՛ր, Դուք հերքու՞մ եք այս տեղեկությունը, թե՞ ոչ:
Եթե չեք հերքում, կարող եք բացատրել, թե ի՞նչ է կատարվում սահմաններում, ինչպե՞ս կարող է առհասարակ նման բան լինել:
Ո՞վ է պատասխանատու այս իրավիճակի համար»: