Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր տեղեկացա, որ Երևանի փոխքաղաքապետի պաշտոնում Հայկ Մարությանը ներկայացրել է «Իմ Քայլը» խմբակցության ավագանու անդամ Գայանե Մելքոմ Մելքոմյանի թեկնածությունը։
     Գայանեն, իհարկե, իր կարողություններով տարբերվում է մյուս իմքայլականներից: Այս ընթացքում վստահաբար արել է ավելին, քան ֆեյսբուքում «վարչապետս», «գերագույն գլխավոր հրամանատարս», «NIKOOL», «ամենալավ քաղաքապետս» ոճի գրառումներ կատարելը։ Նա որպես ավագանու անդամ իսկապես գործ է արել։
     Բայց չեմ հասկանում երկու հանգամանք․ ինչպե՞ս կարելի է այդ ծանրագույն բեռը վստահել մարդու, ով անգամ փոքրաթիվ անձնակազմ կառավարելու փորձ չունի, իսկ հիմա պետք է աշխատի տասնյակ դպրոցների, մանկապարտեզների և բազմաթիվ այլ համայնքային կառույցների ղեկավարների հետ։
     Եվ վերջապես՝ ինչպե՞ս կարելի է համաձայնել այս իշխանության հետ անցնել ճանապարհ՝ անգամ քաղաքային մակարդակում, անգամ մի քանի ամիս ժամկետով։
     Այս իշխանությունը լեգիտիմ չէ, ոտքից մինչև ուսերը․․․»: