Դերասան Սոս Ջանիբելյանը նոր գրառում է կատարել՝ խոսելով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մասին եւ ներողություն խնդրել իր «երեկվա բառապաշարի եւ տգեղ լեքսիկոնի համար»։
«Ֆեյսբուքում ավելի շատ քֆուր կա, քան կյանքում, ֆեյսբուքը դառել ա չարիք, ֆեյսբուքը ինձ ստիպում ա անել բաներ, հետո փոշմանել, ֆեյսբուքն ինձնից ավելի շատ բան ա վերցնում, քան ես իրանից… ֆեյսբուքը չարացնում ա ու սարքում քեզանից մեկը, որ դու չես ...
Ինչ-որ բան ես գում, քֆուր ես գրում՝ չզգալով ներկայությունը, մայրերի, աղջիկների, հետո ինչ-որ մարդու կամ մարդկանց հիշելով՝ գետինն ես մտնում, որ հնարավոր ա իրանք կարդացած լինեն:
Կյանքում, եթե պահի տակ տգեղ է արարքդ լինում, անցնում գնում է, ֆեյբուքում փորագրվում ու մնում է...
Բոլորը բոլորին լսում են, բոլորը ասելիք ունեն, բոլորը, երբ քեզ ուզեն եւ ինչ ուզեն կասեն... Բոլորի ասելիքը կարեւոր է, բոլորը խոսում են, բոլորը կարեւոր են... բոլորը բոլորին քրֆում են։
Երկրորդ անգամ նույն բանի համար ներողություն եմ խնդրում... կներեք երեկվա բառապաշարիս եւ տգեղ լեքսիկոնիս համար ...
Ես միչեւ վաղը կջնջեմ ֆեյսբուքի հավելվածը եւ կվերադառնամ միայն, երբ հասկանամ, որ հույզերիս մեջ արդեն հավասարակշռված եմ...
Ներող եղեք»,- գրել է նա։