Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել, որն անվանել է ․«Իմ քայլը խմբակցության 10 պատվիրանները»։ Նա գրել է․

«Իմ քայլը խմբակցության 10 պատվիրանները:

1.Նիկոլ Փաշինյանն է քո Տեր Աստվածը, նրանից բացի այլ աստվածներ չպիտի լինեն քեզ համար (Մակունց. 20:2-3):

2.Վերեւում՝ երկնքում, ներքեւում՝ երկրի վրա, եւ երկրի խորքի ջրերի մեջ եղած որեւէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես, բացի Նիկոլ Փաշինյանից (Մակունց. 20:4):

3.Քո Նիկոլ Փաշինյանի անունը զուր տեղը չպիտի արտասանես (Մակունց. 20:7):

4.Հիշիր շաբաթ օրը, որպեսզի չմոռանաս հարցնել վարչապետիցդ՝

«հո ոչ մի բանի կարիք չունես, ով իմ առաջնորդ» (Մակունց. 20:8):

5.Պատվիր քո հորն ու մորը ավելի քիչ, քան Նիկոլ Փաշինյանին (Մակունց. 20:12):

6.Մի սպանիր քո մեջ ստահակին (Մակունց. 20:13):

7.Մի շնանար, քանզի քեզանից կառաջանան քեզ նման շնաբարո դուրսպրծուկներ եւ կդառնան քեզ մրցակից (Մակունց. 20:14):

8.Մի գողանար, ամեն ամիս ստացիր պարգևավճարներ (Մակունց. 20:15):

9.Քո հարեւանի դեմ սուտ վկայություն տուր, ֆեյքեր պահիր (Մակունց. 20:16):

10.Քո մերձավորի տան, ու նրա ագարակի վրա աչք ունեցիր: Նախանձիր նախկիններին եւ դարձիր նրանց նման (Մակունց. 20:17):

 

Հ.Գ. իմքայլական քաղցկեղ՝ դուք ավելի վատ ճակատագիր եք ունենալու քան ձեր տերն ու տիրակալը»: