Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին:
Վաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրում է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:
Ավելի վաղ, Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի հարավում դեկտեմբերի 12-ին Հին Թաղլար և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից նախահարձակ գործողություններ սկսելու մասին: