Մենք իրավունք ունենք և պարտավոր ենք ճանաչել մեր հերոսներին։ Պատերազմի ավարտից անցել է ավելի քան 33 օր։ Այս մասին գրառում է կատարել սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ Նա մասնավորապես գրել է․
«Մինչ այս պահը չկա պաշտոնական տեղեկատվություն պատերազմի ընթացքում՝
1. զոհված հերոս զինծառայողների թվի վերաբերյալ,
2. անհայտ կորած հերոս զինծառայողների թվի վերաբերյալ,
3. Ռուսաստանի Դաշնության և Կարմիր խաչի օգնությամբ կամ Եվրոպական դատարանի միջոցով հաստատված գերության մեջ գտնվող հերոս զինծառայողների թվի վերաբերյալ։
Փոխարենը թշմանին մի քանի օր առաջ հայտնեց իրենց զոհերի ընդհանուր թիվը՝ հրապարակելով յուրաքանչյուրի անունը, նկարը և զինվորական կոչումը։
Մի կողմ թողնելով այն հանգամանքը, որ թշնամու նշած թվերը մեծ հավանականությամբ հեռու են իրականությունից՝ անսպասելի էր, որ անգամ այս հարցում բռնապետական Ադրբեջանն առաջ անցավ իրենց ժողովրդավարության բաստիոն հռչակած ՀՀ ներկայիս իշխանություններից։
Դեռևս նոյեմբերի 14-ին Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը նշեց, որ ՀՀ իշխանություններն ունեն զոհված և անհայտ կորած մեր հերոս զինծառայողների՝ թվով 4750 հոգանոց ցուցակ։
Դրանից հետո ընդդիմության առաջնորդները և ԶԼՄ-ները պարբերաբար նշում են, որ զոհերի թիվը 5000-ի շրջանակում է, ինչը չի հերքվել։
Տպավորություն այնպիսին է, որ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ, եթե հնարավորինս ձգի մեր զոհված և անհայտ կորած հերոսների անունների հրապարակումը, մի քանի ամիս անց հանրությանը նշված տվյալներն այլևս չեն հետաքրքրելու։
Հավանաբար՝ հենց նույն դավադիր նպատակով էլ՝ անտերության են մատնվել գերիների վերադարձման եւ անհայտ կորած զինծառայողների որոնողական աշխատանքները։
Ստիպված եմ հուսախաբ անել Փաշինյանին։
Տարիներ և տասնյամկներ անց հայ ժողովուրդը չի մոռանալու հերոսներին, ովքեր երկրի քաղաքական իշխանության դավաճանական գործողությունների արդյունքում նահատակվեցին։
Չեն մոռացվելու նաև այն անձինք, ովքեր փորձեցին մոռացության մատնել մեր հերոսներին՝ իրենց կեղտոտ քարոզչական նպատակներով»։