Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Կա արդյո՞ք ոլորտ, որում չի խաբել գործող իշխանությունը' չկա: Կա արդյո՞ք ոլորտ, որը չի քանդել գործող իշխանությունը' չկա: Կա արդյո՞ք ոլորտ, որի հետ կապված հասարակության չի մանիպուլացրել իշխանությունը' չկա: Կա արդյո՞ք ոլորտ, որտեղ 2.5 տարվա ընթացքում որևէ շոշափելի ձեռքբերում ենք ունեցել' չկա...

Վերջին օրերին անընդհատ հիշում եմ տարբեր երևույթների ժամանակ իշխանության ներկայացուցիչների ու իշխանամետ ընկերներիս ծաղրական գրառումները' Հռոմում սուրճ խմելու մեկնելուց սկսած, մինչև անէական ու անիրկան ներդրումներ ու գործարանների բացումներ, թե բա ոչինչ չի փոխվել:
Փոխվել է ընկերներ, իհարկե փոխվել է: Տապալվել է տնտեսությունը, մասնատվել հասարատությունը, կորցրել ենք Արցախի 80%-ը, Հայաստանի սահմաններից օր օրի ծվատվում են գյուղեր ու հողակտորներ, ապիկար «ղեկավարելու» արդյունքում ունենք հազարավոր մահեր, ունենք ամենօրյա անվտանգության խնդիր... Իհարկե փոխվել է...

Այո´, իրավացի էիք: Սա «Նոր Հայաստանն» է: Անպաշտպան, նվաղ, մասնատված ու վիրավոր: Հասել եք Ձեր նպատակին: Հեռացե´ք: Բա´վ է, հեռացե´ք...»։