Ես հասկանում եմ շատ ու շատ նախկին նիկոլականների դեպրեսիան։ Այո, հեշտ չի գիտակցելը, որ ամիսներ, տարիներ շարունակ երկրպագել ես մի կատարյալ ոչնչության, մի կատարյալ ստահակի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Ես հասկանում եմ շատ ու շատ նախկին նիկոլականների դեպրեսիան։ Այո, հեշտ չի գիտակցելը, որ ամիսներ, տարիներ շարունակ երկրպագել ես մի կատարյալ ոչնչության, մի կատարյալ ստահակի։
Եղբայրնե՛ր և քույրեր, եթե դուք արդեն գիտակցել եք ձեր սխալը, դա արդեն լավ է։ Բայց դեպրեսիայից դուրս գալու համար դուք պետք է առնվազն ձեր խղճի առջև քավեք ձեր մեղքը։ Որովհետև լումա եք ունեցել այս ազգային աղետը վրա հասնելու մեջ։
Որպես ձեր խղճի առջև մեղքը քավելու փոքր դրսևորում՝ կարող եք մասնակել այսօր ժամը 15:00 նշանակված Օպերայի հանրահավաքին, որտեղ ելույթ է ունենալու ընդդիմության միասնական թեկնածուն։
Այ կտեսնեք. դեպրեսիան հաստատ կթուլանա»։