Քաղաքը պարալիզացված է: Կենտրոնական հիմնական փողոցները փակ են, ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Սա է դավաճանության հետևանքը: Քաղաքն ի՞նչ' ամբողջ երկիրն է պարալիզացված: Ու ժողովուրդը: Իսկ լուծումը մեկն է' դավաճանը պետք է հեռացվի»,– գրել է նա:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով քաղաքացիները, տևական ժամանակ է, բողոքի ակցիաներ են անում: Այսօր անհնազանդության ակցիաներ են մայրաքաղաքի մի շարք փողոցներում։