Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վիկտորյա Այդինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Այսօր, սեփական դիմումիս համաձայն, ազատվել եմ փոխվարչապետի օգնականի պաշտոնից։

Պետական ծառայությանս շուրջ 3 տարիները եղել են կյանքիս ամենաբարդ, պատասխանատու, բայց և ամենակարևոր ու սիրելի ժամանակահատվածը։

Պարո՛ն Ավինյան, սիրելի՜ գործընկերներ, շնորհակալություն վստահության ու արդյունավետ աշխատանքի համար»։

Նշենք, որ Այդինյանը նշված պաշտոնին նշանակվել է 2018 թ. հունիսի 6-ին։