ՀՀ վաստակավոր արտիստ, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանն Ինստագրամի իր էջի սթորի բաժնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված գրառում է կատարել:

«Վլադիմիր Վլադիմիրովիչ, խոնարհումս Ձեզ: Եթե մեր զինվորներից թեկուզ մեկը ողջ տուն հասնի, ապա իմացեք՝ ես իմ ողջ կյանքում կաղոթեմ Ձեր առողջության համար: Շնորհակալություն Ձեզ»,- գրել է նա: