«Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Բարև Ձեզ ընկերներ, եկել եմ ասեմ, որ այս ասածից համար ներողություն եմ խնդրում բոլորից, սկսած իմ մամայից և Շվեյցարիայում բնակվող իմ որդուց, վերջացած իմ գաղափարական, և ոչ միայն գաղափարական ընկերներով:

Ասեմ նաև, հասկանում եմ, որ սա փիառ կարող է դիտարկվել, և ոչ միայն փիառ այլ նաև ինչ-որ չափով հակառակվել ինչ-որ բաների: Ըստ երևույթի մեր հասարակության ներկայիս վիճակում ընկալելի է դա, բայց, եթե այս տարիներին մի փոքր հարգանքի արժանացել եմ, ապա խնդրանքս է այս ասածս ավելի շատ մարդկային, բարոյական կոնտեքստում դիտարկել, որքան էլ չկարողանաք, բայց փորձեք: Որովհետև հասկանում եմ, որ պոպուլիստական կարող է հնչել ասածս, բայց հավատացեք, դա միայն այն դեպքում, երբ հարցերը ցանկանանք դիտարկել անձնական պրիզմաներով, այլ ոչ թե համամարդկային:

Դիմում եմ՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին և ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանին: Հարգարժան պարոնայք, ես ՀՀ քաղաքացի Վիլեն Գաբրիյելյանս, խնդրում եմ այս հայտարարությունս ընդունել ոչ միայն ի գիտություն՝ հրապարակային հայտարարում եմ, դեկտեմբերի 2-ի ժամը 00:00-ից սկսած, իմ անձնական պատրաստակամությունն եմ հայտնում յուրաքանչյուր հաջորդ պահին փոխանակվել յուրաքանչյուր մեր ռազմագերու հետ:

Շնորհակալություն ուշադրության համար

հարգանքով՝

նավակ Ճոճողը»: