Այս պահի դրությամբ կա բերման ենթարկված 35 անձ՝ Նոր Նորքի, Կենտրոնի,Քանաքեռ-Զեյթունի և Էրեբունու ոստիկանական բաժանմունքներում: Պահանջը նույնն է՝ վարչական տուգանք ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մասով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը, ով այցելել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ոստիկանության Կենտրոնի և Նորքի բաժանմուքներ բերման ենթարկված քաղաքացիներին:
«Ոստիկանությունը ակնհայտ անհամաչափ ուժ է կիրառում ցուցարարների նկատմամբ, կադրերից երևում է, որ բռնության է ենթարկվել «Երկիր Մեդիայի» օպերատորը:
Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը պարզապես անթույլատրելի է և խստորեն դատապարտելի:
Նիկոլ Փաշինյան մի պառակտի՛ր ժողովրդին, հեռացի՛ր անցնցում:
Մենք կորցնելու Հայրենիք չունե՛նք, ժողովրդին հնարավորություն տուր փրկել սեփական արժանապատվությունը»,- գրել է Իսայանը: