«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 
 
Շուրջ 2.5 տարի Արցախի կարգավիճակի հարցը երրորդ պլան մղած մարդը զարմացել է, որ Արցախի և Հայաստանի նախկին նախագահները որպես բանակցությունների կարևոր սկզբունք ընդգծել են Արցախի կարգավիճակի հստակեցման հարցը։
Դե նման հարցերին երբեք առաջնահերթություն չես տվել, հակառակ դեպքում ստորագրությունդ չէիր դնի այնպիսի հայտարարության տակ, որտեղ միայն մեր պարտավորություններն է ժամանակացույցով սահմանված և միայն դրանք են ճշգրտորեն իրականացվում։