Պաշտպանության նախարարը շատ է լուռ։ Եթե իր նշանակումը լիներ 5-6 ամիս առաջ, կմտածեի, որ նոր է նշանակվել՝ դեռ կխոսի, բայց այս փուլում, երբ իրադարձությունները շատ արագ են զարգանում, նա պետք է արագ գործի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը:
«Այնպես էլ չէ, որ գործընթացներից դուրս է եղել՝ վարչապետի զինված ուժերի հարցերով խորհրդականն էր։ Պետք է որ մարզավիճակում լինի։
Ակնկալիքս է, որ նա հրապարակային խոսք կասի՝ հասկանանք, թե ինչ է մտածում ստեղծված իրավիճակի մասին, ինչ կուրս է վերցրել, ինչ առաջնահերթություններ է առանձնացրել և ինչ ուղղություն է վերցրել։
Հասկանում եմ, որ այս կառավարությունը քաղաքական առումով երկար կյանք չունի, սակայն ՊՆ-ի դեպքում ամեն օրը նշանակություն ունի»,-գրել է փորձագետը: