Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անդրադարձել է շրջանառվող ապատեղեկատվությանը, իբրև Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին: Մարզպետը ևս մեկ անգամ հերքել է լուրը:

«Սիրելի հայրենակիցներ, խնդրում եմ ուշադրություն չդարձնել ադրբեջանական լրատվություն տարածող հրապարակումներին»,- նշել է Հայկ Չոբանյանը:

Հիշեցնենք, որ արբեջանցի հայտնի լրագրող Իբրահիմ Նեբիօղլուն գրել էր, թե Ադրբեջանին են հանձնվելու Տավուշի մարզի  Սոֆուլու, Բարխուդարլը, Բաղանիս Այրում, Ղըզըլհաջըլը, Վերին Ոսկեպար, Ներքին Ոսկեպար և Խեյրիմլի գյուղերը։