Փաստաբան Արսեն Թավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սոթքի հանքից Հայաստանում ուղղակի կամ անուղղակի կախված են մոտ 5000 ընտանիք։
Ամբողջ ընթացքում հույս ունեի, որ գոնե այս հատվածի առումով շատ լուրջ աշխատանք է տարվում։
Եթե կառավարությունը հենց հիմա ոչինչ չանի, նշանակում է իր հանցավոր անգործությամբ ապրուստից զրկում է մոտ 20000 մարդու»:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին: Փաստաթղթի համաձայն, Երեւանն ու Բաքուն կանգ են առնում գրավյալ դիրքերում և փոխանակում գերիներին: Հայաստանն իր հերթին Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարի, Լաչինի և Աղդամի շրջանները: Բացի այդ, հակամարտության գոտում տեղակայվում են ռուս խաղաղապահներ: