Երգահան Անիտա Հախվերդյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Վերջերս լուսադեմի վեցի կողմերը ես հեռախոսով եմ խոսում: Պատերազմից մնացած ռեֆլեկսիա է՝ լուսադեմի մթնշաղին հարաբերական հանգիստ էր Ստեփանակերտում: Ու հիմա էլ ենք այդ ժամերին խոսում, ավելի ստույգ՝ զանգում է ինքը, խոսում եմ ես, փորձելով լռության անդունդից դուրս քաշել ընկերոջս:

Պարզ ու մարդկային բաներից եմ ղու նղունում, մեկ էլ ծորացող լուսաբացի մեջ խուժում ու որոտում է անմարդկային ճչոց: Կին է գոռում: Վեր ենք թռնում՝ ես ժամի հայաթում, ինքը՝ Պիտաչոկի կողքի բակում:
-Հեսա կզանգեմ…
Ես հոկտեմբերի վերջից սկսել եմ ամեն բան դանդաղ ընկալել, էլ նախկին սրընթաց մտածելու, արձանգանքելու ունակությունը չունեմ:

Ուժ եմ գործադրում, թե ինչ կարող էր պատահած լիներ, խոհանոցի կենտրոնում լռվել եմ՝ տաք ջազվեն ձեռս.. Աստված չտա, որդու մահվան գույժն է իմացել, պատհուանից Զորավորի գմբեթին նայելով, խոստումներ է, որ տալիս եմ, միայն թե իմ մտածածը չլինի:

Զանգեց:
-Աաա, լյավ խաբար ասիմ, հարևանի խոխան ողջ ա, զանգալ ա….Բաքվից:
Լուրը կանգնել՝ չի մտնում ուղեղիս մեջ. ո՞նց Բաքվից, դրա լավը ո՞րն է… Դու էդ տղու մերը լինեիր, դու էլ ուրախությունից կգոռայիր, միայն թե երեխեդ ողջ լիներ, ասում ա, ժամը վեցին մի ամիս առաջ անհետ կորած երեխեն զանգեց, հետո հեռախոսը ադրբեջանցի վերցրեց ու ասեց՝ լավ կլինի, մայրիկ, չմտածես: Մոր աչքերը տեսնեիր… Ես քո իսկական մաման չեմ, բալե՜ս, սակայն իմացած եղիր, որ բոլոր մայրերի սիրտը կանգնած է, նորից կզարկի, երբ դուք տուն դառնաք: Պատեպատ տվեք ձեզ, 2 շաբաթ է անցել, հետ բերեք երեխեքին, մնացածը հիմա. նախարար, մանդատ՝ կապիկություն է»: