Հայաստանի ազգային համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«1. Հանդիպում Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանիհետ
2. Հանդիպում «ՍԻԼ կոնցեռն» ընկերության հիմնադիր Խաչատուր Սուքիասյանի հետ
3. Հանդիպում «Ալեքս հոլդինգ» ընկերության հիմնադիր Սամվել Ալեքսանյանի հետ
4. Հանդիպում «Սովրանո» ընկերության սեփականատեր Արման Սահակյանի հետ
5. Հանդիպում «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի հետ
6. Հանդիպում «Մենյու էյէմ» ընկերության հիմնադիր Վահան Քերոբյանի հետ
7. Խորհրդակցություն արցախյան պատերազմում գերևարված զինվորականների և քաղաքացիական անձանց վերադարձի, անհետ կորածների ճակատագրերի պարզաբանման,
ինչպես նաև նրանց ընտանիքների սոցիալական երաշխիքների հարցերի վերաբերյալ
8. Այց ռազմարդյունաբերական ընկերություններ
9. Հանդիպում գերևարված և անհետ կորած անձանց ընտանիքների անդամների հետ
Սա Նիկոլ Փաշինյանի երեկվա հասանելի գրաֆիկն է։ Եթե հաշվենք, որ գործարարներից յուրաքանչյուրի հետ հանդիպումը տևել է 30 րոպե, խորհրդակցությունն ու վերջին հանդիպումը 1,5 ժամ յուրաքանչյուրը, իսկ այցը նվազագույնը 2 ժամ, ապա ստացվում է երեկ 8 ժամ միայնհանրության համար հասանելի «աշխատանքներ» են կատարվել։
Ենթադրաբար կոլապսային վիճակով ու ռազմական դրությամբ պայմանավորված Փաշինյանը գոնե երկու անգամ պետք 30-ական րոպե տրամադրեր Արցախի իրադրության վերաբերյալ տեղեկություններ ստանալուն, փորձեր ստանալ անվտանգային իրավիճակի մասին ինչոր թարմացումներ ու վերլուծություններ, եթե ժամանակ մնար մի քիչ հետաքրքրվեր ԿՈՎԻԴ-ի խնդիրներով, էլ չեմ ասում կադրայինընթացիկ փոփոխությունների ստորագրումն ու մնացած գործառույթները։ Լավ կլիներ նաև ժամանակ տրամադրել մի քիչ մտածելուն ու անհրաժեշտ եզրակացություններ անելուն...
Այս ամենն ուղղակի գրում եմ, որ ֆիքսենք. այս ողջ շոուն արվում է հանրության մոտ գործ անելու իմիտացի ստեղծելու համար։ Իրականում պետություն չկա։ Մենք ականատես ենք լինում պետության քարշ գալուն, որի յուրաքանչյուր քարշ գալը նշանակում է մեկով պակաս գյուղ, մեկով ավելի տանջամահ եղած գերևարված զինվոր, մեկ հուսալքվող ընտանիք Արցախից, մեկ ազգին անթասիբհամարող ու արտագաղթող ընտանիք և այսպես շարունակ...
Այնպես, որ #դուխիով հրաժարականն այլընտրանք չունի»: