Նիկոլ Փաշինյանից պաշտոն ստացողները նպաստում են հանրության մոտ վարչապետի «պաշտոնավարման» կեղծ պատրանքի ստեղծմանը. դրանով փորձ է արվում մեր ազգային շահերի հաշվին երկարացնել գործող իշխանության կյանքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասսարակական-քաղաքական գործիչ Կարեն Բեքարյանը:
«Երկու ամրագրում.
1. Նիկոլից պաշտոն ստացողները եւ նրա հետ տարաբնույթ ձեւաչափերով «պաշտոնապես» հանդիպողները՝ նպաստում են հանրության մոտ վարչապետի «պաշտոնավարման» կեղծ պատրանքի ստեղծմանը:
Դրանով փորձ է արվում մեր ազգային եւ պետական շահերի հաշվին՝ րոպեներ երկարացնել գործող իշխանության կյանքը:
Հետեւաբար, մարդկանց այդ խումբը եւս, ստանձնում է իր բաժին պատասխանատվությունը գործող իշխանությունների արված եւ արվող քայլերի համար՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:
2. Համազգային խայտառակության ժամանակացույցի հաջորդ հանգրվանին մնացել է 2 օրից քիչ»,- գրել է նա։