Արցախում պատերազմական գործողությունների ընթացքում հայրենիքին իր պարտքը կատարելիս զոհվել է «Արարատ-Արմենիա-2»-ի ֆուտբոլիստ Էդիկ Կիրակոսյանը: Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Կիրակոսյանը գտնվում էր պարտադիր զինվորական ծառայության մեջ:

«Արարատ-Արմենիան» ցավակցել է Էդիկի ծնողներին, ընկերներին և հարազատներին:

Էդիկ Կիրակոսյանը Երևանի «Փյունիկի» սան է: