«Իմ քայլի» ԱԺ խորհրդի անդամ պատգամավորները չներկայացան Աժ խորհրդի նիստին: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Քվորումի բացակայության պատճառով այսօր 18:30-ին արտահերթ նիստ գումարել չստացվեց: Արտահերթ նիստի օրակարգում մեկ հարց էր «ռազմական դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագծի քննարկումը»,- գրել է Մարուքյանը: