Նոյեմբերի 11-ին Ստեփանակերտ-Մարտունի ճանապարհից անհետացել են 4 հայեր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը։

Նա նշել էր, որ անհայտ կորած քաղաքացիներից մեկի կինն ասել է, որ սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում տարածված հայ գերիների մասին նոր տեսանյութում ճանաչել է իր ամուսնուն: