Դատարանը մերժել է ազատամարտիկ Աշոտ Մինասյանի փաստաբանի միջնորդությունը, գտել, որ նրա ձերբակալությունն իրավաչափ է: Այս մասին հայտնել է Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:
Արցախյան երեք պատերազմների մասնակից, լեգենդար Սիսական ջոկատի հրամանատար, գնդապետ, «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի դափնեկիր Աշոտ Մինասյանը՝ Աշոտ Երկաթը, ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի՝ իշխանության յուրացման և 35-305-րդ հոդվածի՝ պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով սպանության նախապատրաստման և 235-րդ հոդվածի՝ ապօրինի զենք զինամթերք պահելու կասկածանքով։