Եթե մինչ օրս ձեր քաղաքական թիմից որեւէ չինովնիկ քննդատող հայտարարություն եւ հրաժարական չի տվել, ապա դուք անհատապես մեղսակից եք երկրի գաղտնի կապիտուլյացիային: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը։
«Հիշե՛ք, անհատապես...
Ինքը մնում է, որ ժամանակը ձգի, քանի որ համաձայնագրի կերտերի իրականացման հանձնառություն է վերցրել իր վրա:
Այսօր ասել, թե, իբրեւ տեղյակ չեք եղել, հիմնավորում չէ. հիմա էլ տեղյակ եք չէ՞...
Դուք սրանով ձեր վրա եք վերցնում իր հանցավոր դավաճանության պատասխանատվությունը...
Հասկանում եմ, մի երկու լակոտ կուղարկեն, կվախեցնեն, ֆեյքերին ձեր վրա հարձակման հրահանգ կտան, բայց դավաճան կապիտուլյանտ չեք մնա...
Մի շատ կարճ ժամանակ անց դուք գոնե բաց ճակատով կնայեք մարդկանց...
Դուք մոտավոր պատկերացնում եք երկրում առաջիկա ամիսներին տնտեսական ու սոցիալական առումով ի՞նչ է կատարվելու ...
Դուք հասկանու՞մ եք, որ այս անմեղսունակը ու ձեր թիմը աղետ է բերել ու շարունակելու է բերել երկրի վրա...
Եթե էդքան ուղեղ ունեք, մտածեք ասածիս շուրջ... Հաջորդը Հայաստանն եք կորցնելու արա...
Ու ես սա ասում եմ որպես անհատ, թե քանի կուսակցություն ի՞նչ է ասում ու իրենք ո՞վ են եղել, էդ ինձ մեծ հաշվով չի հետաքրքրում ... Ես խոսում եմ պետություն չկորցնելու մասին, դուք իշխանություն պահել-չպահելու մասին:
Իսկ իշխանության հրաժարական պահանջող որդեկորույս մորը վիրավորող ֆեյքը կամ չֆեյքը, ու իր պատվիրատուն վիժվածք են...»,- գրել է նա։