Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Անընդունելի եմ համարում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի վրա հարձակումն ու խստագույնս դատապրտում եմ: Պրն. Միրզոյանն այս իշխանության կազմում այն քչերից է, ով դիմացինին չէր սադրում, ԱԺ դահլիճում քաղաքապետի պես լկտի պահվածք չէր ցուցաբերում պատգամավորների հետ, լայվախեղդ չէր անում, պոպուլիզմով չէր զբաղվում, հիսթերիկ ու ջղաձիգ պահվածք չէր ցուցաբերում և ամեն քայլափոխին չէր ստում: Հիմնականում նախընտրում էր լռել: Վերջին օրերին խոսակցություններ էին պտտվում` չափազանց լուրջ կոնֆլիկտի մասին Միրզոյանի և Փաշինյանի միջև: Պատահականությու՞ն...
Արարատ ջան, առողջություն եմ մաղթում:
Ովքե՞ր էին երեկ հարձակվել Միրզոյանի վրա: Ի՞նչ թեմայից էին ուզում շեղել հանրությանը: Ինչու՞ հենց Միրզոյանը: Ովքե՞ր էին մտել ԱԺ ու ջարդուխուրդ անում, սելֆիներ անում... Նման անթույլատրելի վարքագիծ դրսևորում էին հավաքվածների առավելագույնը 5%-ը: Մնացածն անկեղծորեն բողոքում ու դժգոհության ալիք էին բարձրացնում, արդարացիորեն, որովհետև խաբվել են: Ինչու՞ պաշտպանության տակ չէին ԱԺ-ի ու Կառավարության շենքեր: Իշխանությունը չգիտե՞ր, որ ստորագրելու է, չգիտե՞ր, որ ժողովուրդը խենթանալու է այդ լուրից և ըմբոստանա, արդարացիորեն ըմբոստանա: Իհարկե գիտեր: Անխոս գիտեր: Ու՞մ էր ձեռնտու այս քաոսը: Ու՞մ նզովյալներն են թողած գլոբալ ու ազգային անվտանգության, զինվորներին մատաղ արած, տարածքային լրջագույն զիջումների խնդիրները թողած միայն խոսում վերոնշյալ պահվածքից: Ովքե՞ր են վերոգրյալով փորձում շեղել: Մտածեք ու եզրակացրեք ինքներդ:
Մարդը որոշել է հրահրել քաղաքացիական պատերազմ: Դեռ խոսում է: Դեռ մատ է թափ տալիս, անթասիբ անվանում ժողովրդին ու սադրում:
Հ.Գ. Ամեն րոպե ուզում եմ ինձ զսպել ու լռել: Չի ստացվում: Չեմ կարողանում: Կներեք»: