Տաղանդավոր գրոսմայստեր և աշխարհի չեմպիոն, մեր պարծանք Լևոն Արոնյանն ընկերուհու՝ Անիի հետ այսօր այցելեց Հիմնադրամ և իր ընկերների հետ նոյեմբերի 8-ին կազմակերպած «Մատ տեռորին» խորագրով բարեգործական միջոցառման ընթացքում հանգանակած 1 358 000 դրամը փոխանցեց Հիմնադրամի համազգային դրամահավաքին։
Հավելենք, որ Լևոնն ու ընկերները շարունակում են հանգանակությունը՝ տեղեկացրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը: