ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի Լալա Մնացականյանը նոր գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում ասվում է․

«Մեր հերոս տղաներ, մենք ձեզ անվերապահ ենք հավատում, մենք գիտենք, որ դուք Հզոր եք, մենք գիտենք, որ դուք Անպարտ եք, մենք գիտենք, որ դուք Հաղթում եք: Հավատացեք, մենք ձեր թիկունքին միշտ կկանգնենք, միշտ ամուր և պինդ կպահենք: Մենք ամեն ինչ կանենք ձեզ արժանի լինելու համար: Ձեր թիկունքին կանգնած մի ամբողջ ժողովուրդ ձեզ անսահման սիրում, խոնարհվում, հավատում և աղոթում է: Իսկ դա գիտե՞ք ինչ հզոր էներգիա է: Եվ այդ հզոր էներգիան մենք ձեզ ենք ուղարկում:                                                                                   

Հ.Գ. Վախկոտներին, խուճապ գցողներին, մեր զինվորին թիկունքից իրենց անհավատությամբ խփողին անձնապես խնդրում եմ ոչ մի էներգիա  չուղարկել: Ձեր էներգիան այնքան թույլ և հեղեղուկ է, որ հազիվ  ձեզ հերիքի ձեր  կերածը մարսելու համար:

ՀԱՅ ՀԶՈՐ ԶԻՆՎՈՐ, ՀԱՂԹՈՒՄ ԵՍ»։