«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բոլոր նրանք, ովքեր իմ նախորդ գրառումը մեկնաբանում են, որպես ֆիդայինների հասցեին թթու խոսք՝ ստում են:
Ես խոսել եմ մի «ասֆալտի ֆիդայինի» մասին: Ասֆալտի ֆիդային եզրույթի բառարանայաին սահմանումը՝ ստորև: Իսկ ֆիդայիններին՝ կամավորներին որևէ մեկը թթու խոսք չի կարա ասի: Բոլորին եղբոր պես սիրում եմ:
Չի եղել գեթ մի կամավորական, ով ինձ հորդորել, խնդրել կամ պահանջել է լքել Արցախը: Ընդորում, Ստեփանակերտի հիշատակված «ասֆալտի ֆիդայինը», ևս նման բան չի պահանջել:
Հ.Գ. Իմիջիայլոց, այսօր Քաշաթաղի շրջանում (Վարդութ գյուղում) հանդիպեցինք մեկ այլ ասֆալտի ֆիդայինի, ով գյուղից գյուղ էր գնում և խուճապային կեղծ լուրեր տարածում, թե իբր «Շուշին արդեն գրավված է, իսկ Բերձորից էլ հակառակորդը 6 կիլոմետրի վրա է»: Այդ անձն էլ, պարզվեց, կապեր ունի արցախյան պաշտոնաթող գեներալիտետի հետ: Դա Արցախի ոստիկանության բացթողումն է: Մանրամասների մասին շուտով կտեղեկացնեմ պատկան մարմիններին:
Ասֆալտի ֆիդայիններ - ասֆալտի, մայթի վրա կանգնած կեղծ «ֆիդայիներ», ֆիդայությունը շահարկող օրինակզանց՝ անհնազանդ խավեր՝ խմբեր: Հղումը տես առաջին մեկնաբանությունը»:
Նշենք, որ ավելի վաղ Իոաննիսյանը գրել էր.
«Երկու օր առաջ Ստեփանակերտում մոտեցավ մի ասֆալըի ֆիդային, ով պահանջեց, որ ռուսների դեմ չխոսեմ։ Երբ իրեն տարան մի կողմ, դողացող ձեռքերով հերթական պլանը քաշեց ու զրուցակիցներին էլ առաջարկեց։
Հիմա հասա Արցախի` ինտերնետով մի տեղ ու քարոզչությունից կարդացի, թե իբր կամավորականները ինձ խնդրել են լքել Արցախը։)))))»: