Կամավորական Արման Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Անհնար է մերձամարտերում կռվել մեր հերոսական բանակի հետ: Ի վերջո, այստեղ պետք են քաջություն ու ռազմարվեստի գիտելիքներ: Դա ձեզ համար ռազմաճակատից 30 կմ հեռավորության վրա անօդաչու թռչող սարքեր կառավարելը չէ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական Wargonzo նախագիծը հայտնել էր, որ այսօր` նոյեմբերի 5-ին, Քարին տակի մոտակայքում ոչնչացվել է թշնամու 30 գրոհային: