ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Դիմում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր այս ամիսների ընթացքում վարակվել են կորոնավիրուսով, ովքեր, ցավոք սրտի, կորցրել են հարազատներ: Խոսեք, բարձրաձայնեք, պատմեք համացանցում այդ վարակի և հետևանքների մասին, քանի որ շատերը չեն պատկերացնում լրջությունը և, ցավոք, մինչև իրենց տուն չի մտնում, այդպես էլ չեն պատկերացնում: Խոսեք… որ կանխենք…
Վերջին օրերին նոր դեպքերի քանակը 2000-ից չի նվազում, առողջապահական համակարգը գերծանրաբեռնված է: Բուժանձնակազմն էլ երկու ֆրոնտով է պայքարում, վիրավորների կյանքի և կորոնավիրուսով վարակվածների:
Հ. Գ. Խնդրում եմ չասեք՝ հսկել է պետք, հսկողների զգալի մասը առաջնագծում են, մենք պետք է ամուր պահենք թիկունքը, որ վարակը առաջնագիծ չհասնի»։