ԲՀԿ Արարատ քաղաքի տարածքային կառույցի ներկայացուցիչները մեզ պարտադրված Հայրենական պատերազմի առաջին իսկ օրվանից տարբեր ջոկատների կազմում առաջնագծում են եղել՝ հայրենի հողը պաշտպանելու սուրբ առաքելությամբ: Այս մասին հայտնում է Արամ Միրզոյանը:
«Անչափ հպարտ ենք երկրի համար այս օրհասական պահին մեր առաջնորդի՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հնչեցրած համազգային կոչից՝ կազմել ջոկատներ, մեկնել ռազմաճակատ և կանգնել Հայոց բանակի կողքին:
Հետևելով պարոն Ծառուկյանի կոչին, Արարատ քաղաքի ԲՀԿ տարածքային կառույցը իմ գլխավորությամբ հավաքագրել է իր ջոկատը, և կմիանա մեր առյուծ տղաներին:
Մեր ուժը մեր միասնությունն է...»,- գրել է Միրզոյանը: