Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լոռիում կազմավորված ջոկատների վարժանքները շարունակվում են: Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին կամավորագրվածները զինվորական վարժանքներին մասնակցում են ամենայն պատասխանատվությամբ՝ պատրաստվելով մեկնելու առաջնագիծ ու պաշտպանելու հող հայրենին»: