Կամավորական Արման Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պատասխանը Հայաստանի վարչապետի նամակին.
Պայմանագրին համապատասխան՝ Ռուսաստանը Երևանին կտրամադրի բոլոր անհրաժեշտ օժանդակությունները, եթե բախումները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք:
Հ.Գ. Մեր ղեկավարությունը պետք է ավելի արդյունավետ քայլեր ձեռնարկի, քան նամակներ գրելն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դեկլարատիվ հայտարարությունները լսելն է։ Մենք դա արդեն լսում ենք ավելի քան մեկ ամիս, և տեքստերը գրեթե չեն փոխվում:
Համոզված եմ, որ Վ. Պուտինի և Ն. Փաշինյանի հանդիպումը դառնում է անհրաժեշտություն: Աշխարհաքաղաքական խաղերում դուք պետք է կամ ինքներդ խաղացող լինեք (ավաղ, փոքր պետությունների համար դա գրեթե անհնար է), կամ ունենաք գլխավոր ռազմավարական գործընկեր: Փաշինյանը առաքելություն ունի և պետք է այն կատարի, և մենք պետք է պահպանենք Միասնությունը և շարունակենք հերոսաբար պայքարել թուրքերի, ադրբեջանցիների և վարձկանների դեմ»։