Այսօր Թուրքիայի հանրապետության հռչակման օրն է. լուրջ ենթադրություն ունեմ, որ պատերազմի սկզբում Ադրբեջան-Թուրքիա ահաբեկչական կոալիցիան այն Շուշիում հանդիսավոր նշելու ծրագիր է ունեցել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ցեղասպանության թանգարան-ինստիոտի նախկին ղեկավար, պատմաբան Հայկ Դեմոյանը:

«Չստացված ու տապալված հանդիսությունների ու չկրակված հրավառությունների փոխարեն այսօր որոշել են մուռը հանել Ստեփանակերտն ու Շուշին ռմբակոծելով։

Հուսանք, որ այս «տոնի» առիթով Արցախի Պաշտպանության բանակի բարձր հովանավորությամբ այսօր հանդիսավոր բանկետներ կտրվեն ադրբեջանական կարեւոր ռազմական հենակետերում ու դիրքերում»,-ընդգծել է նա: