Սպիտակի համայնքապետ Գագիկ Սահակյանը Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին է ներկայացրել հայրենիքի պաշտպանության սուրբ գործին կամավորագրված սպիտակցիների ցանկը: Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից:
«Ոգևորում է հատկապես այն, որ կամավորագրվածների թվում կան նաև գեղեցիկ սեռի ներկայացուցիչներ: Կանանց ներգրավվածությունն այս կարևորագույն գործում պարտավորեցնող է ու ևս մեկ ոգևորիչ խթան սպիտակցի տղամարդկանց համար:
Կամավորագրման գործընթացը Սպիտակում շարունակվում է: Կամավորագրվածների ցանկը մարզի ղեկավարին են ներկայացրել նաև Ջրաշեն, Սարահարթ, Սարալանջ և Սարամեջ համայնքները»,- գրված է հայտարարությունում: