ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս օրերի մարդկային պատմություններից.
     Միրզոյանների ընտանիքում օրերս 7-րդ երեխան է ծնվել։ Մայրը հուզմունքով է հիշում, որ Ստեփանակերտից Երևան գալու ընթացքում հասցրել է մի քանի անհրաժեշտ իր վերցնել ընդամենը, իսկ Երևանում զարմանքով տեղեկացել է, որ որդին` 10-ամյա Սերգեյը (Արցախում շախմատի երկակի չեմպիոն) իր հետ տարել է բոլոր դասագրքերը: Սերգեյի ցանկությամբ էլ նորածին եղբորը ի պատիվ ԱՀ նախագահի (երեխան այդպես է հիմնավորել) անվանակոչել են Արայիկ։
     Առողջություն և խաղաղ երկինք մեր բոլոր երեխաններին»: