Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաստի տեղեկություն է ստացել, որ Մարտակերտ քաղաքի չտարբերակված հրետակոծության հետեւանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Պարգեւի Գրիգորյանը, որը կատարում էր իր աշխատանքային պարտականությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

«ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանն այսօր շարունակել է Արցախի քաղաքացիական բնակչության թիրախավորումը՝ հրետակոծելով հատկապես Մարտակերտի, Մարտունու եւ Հադրութի մի շարք բնակավայրեր: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հավաստի տեղեկություն է ստացել, որ Մարտակերտ քաղաքի չտարբերակված հրետակոծության հետեւանքով սպանվել է «Արցախէներգո» ընկերության աշխատակից Նվեր Պարգեւի Գրիգորյանը, որը կատարում էր իր աշխատանքային պարտականությունները:

Սեպտեմբերի 27-ից ի վեր ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված քաղաքացիական անձանց թիվը 32 է»,- գրել է նա։