Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դիմել է Արցախից ժամանող քաղաքացիներին․
«Արցախից ժամանող քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չունեն ժամանակավոր բնակության վայր կամ հյուրընկալող, կարող են այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը ժամանակավոր կացարաններ:
Կայանման կետը գործում է շուրջօրյա»: