ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Էսօր կորոնավիրուսով վարակման 715 նոր դեպք կա, եթե նույնիսկ հաշվենք, որ այս մարդկանց շուրջ 30 %-ը կունենա հոսպիտալացման կարիք, ապա նրանք կզբաղեցնեն 200-ից ավել տեղ հիվանդանոցներում, առնվազն մի քանի տասնյակ բուժաշխատողներ, բժիշկներ կզբաղվեն նրանց բուժմամբ ու աջակցությամբ այն պարագայում, երբ յուրաքանչյուր ազատ մահճակալը կարող է պետք գալ վիրավոր զինծառայողի, պատերազմից տուժած քաղաքացու, յուրաքանչյուր բուժաշխատողի կարիք կարող է լինել այլ տեղում։ Արդեն իսկ բժիշկների տարբեր խմբեր մեկնել են Արցախ՝ էնտեղ աջակցելու։
     Մեզնից ընդամենը պահանջվում է պահել էդ երեք կանոնը՝ դիմակ, ախտահանում, հեռավորություն։
     Ախր բարդ չի ու էս պայմաններում ամենալուրջ աջակցություններից կլինի»: