Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի նախագահը հայտարարում է հսկայական տարածքներ Արցախից գրավելու մասին այն դեպքում, երբ այդ տարածքներում հայկական բանակն է կանգնած։
     Մոսկվայում ընթացող բանակցության ֆոնին Ալիևը մաքսիմալիստական հայտարարություններ է անում՝ իր հանրության առաջ արդարացնելու իր հետքայլը։ Չզարմանաք, եթե հոկտեմբերի 9-ի երեկոյան կամ 10-ի առավոտյան հայտարարվի համաձայնության ու ստատուս քվոյի վրա հրադադարի մասին, Ալիևն էլ ներքին լսարանին ասի, թե ինքը գրավել էր Արցախի կեսը, բայց ռուսները ստիպեցին հետ տալ դրանք հայերին։
     Դիվանագիտական հաջողության գրավականը ուժեղ ու հաղթող բանակն է։ Հայկական բանակը փաստացի հաղթում է ադրբեջանաթուրքական զորքին ու ահաբեկչական խմբավորումներին»։